1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Միասին կառուցենք Ստեփանակերտի եկեղեցին

Image 1Սիրելի հայրենակիցներ, խորհրդային շրջանից սկսյալ երկար տասնամյակներ Ստեփանակերտ քաղաքը զրկված էր սեփական աղոթքի տուն ունենալու կենսական անհրաժեշտությունից: Մեր փառապանծ հայորդիների արյան ու անօրինակ սխրանքի գնով ազատագրված Արցախի մայրաքաղաքի հավատավոր ժողովրդի հոգևոր կարիքները գեթ մի փոքր հոգալու համար 2005-2007թթ. կառուցեցինք Ս. Հակոբ եկեղեցին, որը, սակայն, իր փոքր չափերի պատճառով, չի կարող լիարժեքորեն իրականացնել այդ առաքելությունը: Ուստի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2006թ. ձեռնամուխ եղանք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի կառուցմանը, որի շինարարական աշխատանքներն առայսօր իրականացվել են մի խումբ մեծանուն և հավատավոր հայորդիների ազնիվ նվիրատվություններով:

Կոչ ենք անում համայն հայությանը` միասնական ուժերով ավարտին հասցնելու տաճարի կառուցումը: Ձեր օգնությունն անգնահատելի ներդրում կլինի այդ աստվածահաճո և ազգանվեր առաքելության մեջ: Ով կառուցում է Աստծո տունը, Աստված էլ կկառուցի նրա տունը:

Օրհնությամբ`

Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ